ԱՄՆ-ն պատրաստ է օգնել Վրաստանին․ Յան Քելլի

«Այս պահին մենք սպասում ենք Վրաստանի կառավարության արձագանքին՝ հասկանալու համար, թե ինչով կարող ենք օգտակար լինել», — այս մասին լրագրողների հետ հարցազրույցում ասել է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Յան Քելլին։

Դեսպանը նշել է, որ վերջին օրերի հրդեհները լրջորեն մտահոգում են նաև իրենց։

«Վրաստանի կառավարությանը մեր օգնությունն ենք առաջարկել։ Երեկ խոսեցի ԱՄՆ-ի ճգնաժամային կառավարման վարչության օտարերկյա պետությունների հարցերով զբաղվող աշխատակցի հետ և հիմա մենք սպասում ենք արձագանքի՝ ըստ որի կքննարկենք օգնության տարբերակները», — ասել է Քելլին։

Թողնել պատասխան