Ըստ TI-ի զեկույցի` «Իմեդի» հեռուստաընկերությանը ֆինանսավորում է Իվանիշվիլին

«Իմեդի» հեռուստաընկերությանը, որը լուսաբանում է իշխող «Վրացական երազանք»-ի գործունեությունը, ֆինանսավորում է կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին, նշված է Transparency International Georgia-ի զեկույցում:

Կազմակերպությունը հիմնվել է հրապարակված ֆինանսական հաշվետվությունների վրա:

Ըստ ուսումնասիրության՝ «Բիձինա Իվանիշվիլին «Իմեդի»-ին ֆինանսավորում է առնվազն 2018 թվականից»:

«Իմեդի» հեռուստաընկերությունը պատկանում է Իրակլի Ռուխաձեին, Բենջամին Ալբերտ Մարսոնին և Իգոր Ալեքսեևին: