Կոբախիձեն շնորհավորել է Բաբիշին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ

«Վրացական երազանք» կուսակցության վարչապետ Իրակլի Կոբախիձեն շնորհավորել է Չեխիայի նախկին վարչապետ Անդրեյ Բաբիշին և նրա պոպուլիստական ​​ANO շարժմանը՝ Չեխիայի խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։

X սոցիալական ցանցում Կոբախիձեի հրապարակած գրառման համաձայն՝ Վրաստանը սպասում է Չեխիայի հետ գործընկերության վերաիմաստավորմանը և կապերի խորացմանը։

Չեխիայի ներկայիս կառավարությունը՝ վարչապետ Պետր Ֆիալայի գլխավորությամբ, որը կաշխատի մինչև նոր կառավարության ձևավորումը, սուր քննադատության է ենթարկում «Վրացական երազանք»-ի վարած քաղաքականությանը։ Չեխիայի Հանրապետությունը պատժամիջոցներ է կիրառել Վրաստանի կառավարության մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ։

Անդրեյ Բաբիշը լավ հարաբերություններ ունի Հունգարիայի և Սլովակիայի վարչապետներ Վիկտոր Օրբանի և Ռոբերտ Ֆիցոյի հետ, որոնք պահպանել են կապերը Մոսկվայի հետ նույնիսկ ռուսական բանակի լայնածավալ ներխուժումից հետո Ուկրաինա։

Հիշեցնենք. օրեր առաջ «Վրացական երազանք»-ի կառավարությունը չէր շնորհավորել Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի եվրոպամետ «Գործողության և համերաշխության կուսակցությանը» խորհրդարանական ընտրություններում ռուսամետ կուսակցությունների դաշինքի դեմ տարած հաղթանակի կապակցությամբ։