Ըստ «Վրացական երազանք»-ի` Վրաստանը թափանցիկությամբ առաջիններից է

Վրաստանը զբաղեցնում է 12-րդ տեղն աշխարհում և Եվրոպայի լավագույն տասնյակի մեջ է ըստ թափանցիկության ինդեքսի, հաղորդել են «Վրացական երազանք» կուսակցությունից։

Ըստ իշխող կուսակցության՝ Չանդլերի ինստիտուտը հրապարակել է թափանցիկության ինդեքսն իր «Լավ կառավարություն 2025» զեկույցի շրջանակներում։

«Վրաստանի կառավարությունը ստացել է բարձր վարկանիշ և բարձրացել է աշխարհում 12-րդ տեղը թափանցիկության առումով։ Վրաստանը նաև մտել է Եվրոպայի լավագույն տասնյակի մեջ թափանցիկության ինդեքսի առումով և զբաղեցրել իններորդ տեղը։ Կառավարության թափանցիկության առումով Վրաստանը գերազանցում է G7-ի 6 երկրներին, Եվրամիության, Շենգենյան գոտու և ՆԱՏՕ-ի 29 անդամ պետություններին։ Այդ երկրներն են՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Կանադան, Ճապոնիան, Ֆրանսիան, Իտալիան, Շվեյցարիան, Իսպանիան, Պորտուգալիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Իսլանդիան, Ավստրիան, Հունգարիան, Չեխիան, Սլովակիան, Լեհաստանը, Սլովենիան, Խորվաթիան, Լատվիան, Լիտվան, Հունաստանը, Ռումինիան, Բուլղարիան, Մալթան, Կիպրոսը, Չեռնոգորիան, Հյուսիսային Մակեդոնիան, Թուրքիան», — նշված է «Վրացական երազանք»-ի հաղորդագրության մեջ: