Վերաքննիչ դատարանը չի բավարարել Անրի Կվարացխելիայի գործով պաշտպանության ու մեղադրող կողմի բողոքները և անփոփոխ է թողել քաղաքային դատարանի վճիռը` 4.6 տարի ազատազրկում։
Որոշումը կայացրել է դատավոր Գիորգի Կերատիշվիլին։
Հիշեցնենք, դատախազությունը պահանջել էր ավելի խիստ պատիժ, իսկ պաշտպանությունը միջնորդել էր Կվարացխելիային անմեղ ճանաչել։
Բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալված Անրի Կվարացխելիան հուլիսի 18-ին դատապարտվել է 4 տարի 6 ամիս ազատազրկման։
Նա ձերբակալվել է իր տանը 2024 թվականի դեկտեմբերի 5-ին։ Դատախազության հաղորդմամբ՝ դեկտեմբերի 1-ի բողոքի ցույցի ժամանակ Անրի Կվարացխելիան հարձակվել է Հատուկ առաջադրանքների բաժնի աշխատակցի վրա և նրա ուղղությամբ նետել, այսպես կոչված, «Մոլոտովի կոկտեյլ»։