Մառնեուլիի շրջանի Դամիա գյուղում այսօր՝ հոկտեմբերի 30-ին, նշվեց «Չուրչխելոբա»-ն։
Դամիայում այս տոնն ավանդույթ է դարձել և արդեն տարիներ է՝ ինչ նշվում է։
Դպրոցի աշակերտներն ըստ դասարանների պատրաստել էին աշնանային անկյուն, սեղաններ՝ լի մրգերով, բանջարեղենով, գունավոր դեկորներով և հայ-վրացական խոհանոցի քաղցրավենիքով։


Ուսուցիչների, աշակերտների և ծնողների ակտիվ ներգրավվածությամբ օրն ուղեկցվեց երգերով, պարերով, բանաստեղծություններով, ապա գլխավոր՝ վրացական ավանդական «Չուրչխելա» պատրաստելու արարողությամբ։


Ձեզ ենք ներկայացնում լուսանկարներ Դամիայի «Չուրչխելոբա»-ից։








