2 կազմակերպություն ևս դիմել է ՄԻԵԴ-ին` Վրաստանի կառավարության դեմ գործում ներգրավվելու հայցով

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH) և «Մեմորիալ» մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնը Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) են ներկայացրել Վրաստանի կառավարության դեմ «ռուսական օրենքի» վերաբերյալ գործում («Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա և այլք ընդդեմ Վրաստանի») երրորդ կողմ ներգրավվելու մասին գրավոր դիմում:

Կազմակերպությունները նշել են, որ «Արտաքին ազդեցության թափանցիկության մասին» օրենքը պատճենումն է ՌԴ-ի «գործակալների մասին» օրենքի, ինչը լուրջ վտանգ է ներկայացնում Վրաստանի քաղաքացիական հասարակության և Կոնվենցիայի չափանիշներին պետության համապատասխանության առումով։

Դիրքորոշման հեղինակները կարծում են, որ Ռուսաստանում տեղի ունեցած իրադարձությունները վերածվել են տոտալիտար ռեժիմի օրինակի, ինչը ցույց է տալիս, որ դատարանը պետք է ներկայիս գործը քննի ըստ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 18-րդ հոդվածի («Իրավունքների սահմանափակումների կիրառման շրջանակը»)։