Սուպերմարկետում խմբակային բռնության գործով ձերբակալվել է ևս մեկ անձ

Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ Թբիլիսիի Spar սուպերմարկետում տեղի ունեցած խմբակային բռնությունը կազմակերպելու և դրան մասնակցելու մեղադրանքով ձերբակալվել է ևս մեկ անձ։

Մանչո Գիորգոբիանին և ևս 4 անձ ձերբակալվել են նոյեմբերի 2-ի ուշ երեկոյան սուպերմարկետի աշխատակիցների նկատմամբ բռնության գործով։

Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ ձերբակալվածներից մեկը, ենթադրաբար, ապօրինի կերպով պահել է հրազեն և զինամթերք։
Դատախազությունը պահանջում է ազատազրկել Գիորգոբիանիին։ Նրա դատավարությունը կկայանա այսօր՝ նոյեմբերի 7-ին։

Դատախազության տվյալներով՝ հետաքննությունը պարզել է, որ նոյեմբերի 2-ին Թբիլիսիի խանութներից մեկում Մանչո Գիորգոբիանին խանութի աշխատակիցներից պահանջել է կանխիկ գումար, որից հետո դարձել է ագրեսիվ, բանավոր վիրավորել է զոհերին և ֆիզիկական բռնություն գործադրել նրանցից մեկի նկատմամբ։