Ղարիբաշվիլին երկրում ստեղծված իրավիճակը «արհեստականորեն ստեղծված քաղաքական ճգնաժամ» է համարում

Վրաստանի վարչապետ Իրկալի Ղարիբաշվիլին միջազգային այցերից հետո այսօր անցկացրած կառավարության նիստին հայտարարել է, որ երկրում «արհեստականորեն ստեղծված քաղաքական ճգնաժամի համար» հիմքեր չկան: Նրա խոսքով՝ սրա մասին է վկայում այն, որ Վրաստանի գործընկերները ընտրությունները գնահատում են մրցակցային, արդար և ազատ միջավայրում անցկացրած:

«Արհեստական ստեղծված քաղաքական ճգնաժամի ոչ մի հիմք չկա: Հետևաբար ուզում եմ բոլոր կողմերին կոչ անել, որ առավելագույն կարճ ժամանակահատվածում կարողանանք կառուցողական երկխոսության շրջանակներում ելք գտնել»,- հայտարարել է Ղարիբաշվիլին:

Նա վերջում հույս է հայտնել, որ այս օրերին ընդդիմության «կառուցողական մասը» պետական որոշում կկայացնի:

Հիշեցնենք՝ այս օրերին Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի հատուկ ներկայացուցիչ Կրիստիան Դանիելսոնի միջորդությամբ տեղի են ունենում հանդիպումներ Վարստանի իշխանության և ընդդիմության միջև: Կողմերը փորձում են համաձայնության հասնել 2020 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո առաջացած տարաձայնությունները և երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամը վերացնելու շուրջ: