Ռուսաստանն արգելում է Աբխազիայից բուսական ծագման մթերքների ներկրումը

Ապրիլի 2-ից Ռուսաստանը արգելում է Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայից բուսական ծագման մթերքների ներկրումը: Այս մասին հայտարարություն է տարածել Ռուսաստանի ֆիտոսանիտարական վերահսկողական դաշնային ծառայությունը։

Սահմանափակումները կապված են Աբխազիայի տարածքում ասիական բզեզի տարածման հետ: Ասիական բզեզի գոյությունը հաստատվել է մարտի 24-25-ին անցկացված մոնիտորինգի արդյունքում:

Ռուսաստանի ֆիտոսանիտարական վերահսկողական ծառայության մամուլի խոսնակ Յուլիա Մելանոյի խոսքով, բզեզը տարածված է նաև բնակարաններում և տհաճ հոտ ունի:

«Աբխազիայում դեպքեր են արձանագրվել, երբ մարդիկ ստիպված լքել են իրենց բնակարանները»,-հայտարարել է Յուլիա Մելանոն:

Թողնել պատասխան