Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հաղորդել է, որ կանեփի ստորգետնյա ջերմոց են հայտնաբերել։
Նախարարությունը չի նշել ջերմոցի բացահայտման վայրը:
Ջերմոցը հագեցած է եղել օդափոխության, լուսավորության և ջեռուցման համակարգերով։ Առգրավվել է մարիխուանայի 283 բույս, մինչև 3 կգ չորացրած մարիխուանա և թմրանյութերի փաթեթավորման նյութեր։
Ձերբակալվել է ջերմոցի սեփականատերը՝ 1985 թվականին ծնված Ռ.Ռ.-ն, որը նախկինում դատապարտվել է թմրանյութերին առնչվող հանցագործությունների համար։
Նրան սպառնում է մինչև 20 տարի ազատազրկում կամ ցմահ ազատազրկում։