ՍՈԿԱՐ-ը թանկացնում է Վրաստանին մատակարարող գազը

ՍՈԿԱՐ ադրբեջանական ընկերությունը մարտի մեկից թանկացնում է գազի գները: Կազմակերպության տարածած հայտարարությունում ասվում է, որ կոմերցիոն օգտատերերի համար գազի գինը 1 խորանարդ մետրի դիմաց 95 թեթրի կլինի` ներառյալ ԱԱՀ-ն:

Կոմերցիոն բաժանորդները գործող սակագնի համաձայն 1 խորանարդ մետրի դիմաց 84 թեթրի են վճարում, հետևաբար, մարտի 1-ից գազի գինը նրանց համար կավելանա 11 թեթրիով: Ըստ պաշտոնական տեղեկատվության, պատճառը լարիի փոխարժեքի և բաշխման սակագնի փոփոխությունն  է: