Վրաստանում նշվում է մաքսային ծառայողի միջազգային օրը

Վրաստանի եկամուտների ծառայությունը միանալով Համաշխարհային մաքսային կազմակերպությանը (WCO), նշում է մաքսային ծառայողի միջազգային օրը:

Մաքսային աշխատողի միջազգային օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումը կբացի  Վրաստանի ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանին, ելույթ կունենա նաև եկամուտների ծառայության ղեկավարի պաշտոնակատար Վախթանգ Լաշքարաձեն։

Imedinews կայքը գրում է, որ Ադրբեջանի մաքսային վարչության պատվիրակությունը միջոցառմանը կմասնակցի որպես պատվավոր հյուր:

Միջազգային մաքսատան աշխատողի մասնագիտական օրը կնշվի Թբիլիսիի տնտեսական գոտում: