Գրիգոլ Վաշաձեն այցելել է Մուխրանիի ագրարային շուկա

«Ուժը միասնության մեջ է» միավորված ընդդիմության նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն շարժման մյուս առաջնորդների հետ այցելել է Մուխրանի գյուղի ագրարային շուկա:

Տեղացիները ասել են, որ բերքը չեն կարողանում վաճառել, որովհետև միևնույնն է եկամուտ չեն ստանում:

Մուխրանիի բնակիչներին անհանգստացնում է նաև գործազրկությունը, անհիմն կերպով վերացված սոցիալական նպաստները:

Միխեիլ Սաակաշվիլիի հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ, նախկին արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն հայտարարել է, որ իր թիմի գլխավոր խնդիրներից մեկը ներդրումների ներգրավումն է շրջաններում ձեռնարկությունների աջակցությունը:

Թողնել պատասխան