Ամանորի լուսավորության արարողությունը` դեկտեմբերի 12-ին

Թբիլիսիի քաղաքապետարանը նախատեսում է Ամանորի առթիվ հանդիսավոր լուսավորության արարողությունը կատարել դեկտեմբերի 12-ին, կառավարության նիստում հայտարարել է մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն։

Նա կոչ է արել բիզնես ոլորտի ներկայացուցիչներին ակտիվորեն մասնակցել Ամանորի միջոցառումներին։

«Թբիլիսիի քաղաքապետարանը պատրաստվում է Սուրբ Ծննդյան և Նոր տարվա միջոցառումներին։ Քաղաքում արդեն իսկ ընթանում են լուսավորության տեղադրման աշխատանքները, որոնք հանդիսավոր կերպով կմեկնարկեն դեկտեմբերի 12-ին։ Այս տարի ես կցանկանայի կոչ անել մասնավոր ընկերություններին և բիզնես ոլորտին ակտիվորեն մասնակցել այս գործընթացին։ Կարևոր է, որ որքան հնարավոր է շատ ընկերություններ մասնակցեն Ամանորի միջոցառումներին։ Դուք գիտեք, որ ամեն տարի մենք հատկացնում ենք հատուկ վայրեր, այդ թվում՝ այգիներ և հրապարակներ, որտեղ նրանց հնարավորություն ենք տալիս տեղադրելու իրենց Ամանորի լուսավորությունը։ Բոլորս միասին ստեղծել ենք հաճելի և տոնական ամանորյա տրամադրություն մայրաքաղաքում, և վստահ եմ, որ կմասնակցեք նաև այս տարի, ինչը ողջունելի է», — ասել է Կախա Կալաձեն։

Ամանորյա լուսավորության տեղադրումն արդեն սկսվել է Թբիլիսիում։