Մակա Բոճորիշվիլին հանդիպել է հունգարացի գործընկերոջը

«Վրացական երազանք»-ի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին վերջին մեկ տարվա ընթացքում յոթերորդ անգամ հանդիպել է իր հունգարացի գործընկեր Պիտեր Սիիարտոյին։

Այս անգամ հանդիպումը տեղի է ունեցել Վիեննայում՝ ԵԱՀԿ նախարարական հանդիպման շրջանակներում։

ԵԱՀԿ նախարարական հանդիպմանը մասնակցելու համար Վիեննայում գտնվող Մակա Բոճորիշվիլին դեկտեմբերի 4-ին հանդիպումներ է ունեցել նաև Թուրքիայի, Տաջիկստանի, Սլովակիայի և Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարների հետ։

ԱԳ նախարարը հանդիպել է նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին և ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչին։

Մակա Բոճորիշվիլին և Պիտեր Սիիարտոն դեկտեմբերի 4-ին կայացած հանդիպման ժամանակ քննարկել են վրաց-հունգարական հարաբերությունների օրակարգային հարցերը և «երկխոսության հետագա խորացման հեռանկարները». ըստ Արտաքին գործերի նախարարության մամուլի կենտրոնի՝ «շեշտը դրվել է վերջին զարգացումների վրա»։

Նույն հաղորդագրության մեջ նշված է, որ նրանք քննարկել են Վրաստան-ԵՄ հարաբերությունները։