Խորհրդարանը փոփոխություններ է կատարում «Ավտոմայրուղիների մասին» օրենքում, հայտնել է «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Շոթա Բերեկաշվիլին:
Նրա խոսքով՝ միջազգային նշանակության ճանապարհների ճանապարհեզրային գոտու տարածքն ընդլայնվում է.
«Ներկա իրավիճակում, երբ Վրաստանի քաղաքային միջավայրն արագ զարգանում է, և ինտենսիվ զարգանում են ինչպես առևտրային, այնպես էլ բնակելի ենթակառուցվածքները, ճանապարհների վրա տարածական գործունեության 100 մետր շառավիղը այլևս չի համապատասխանում ժամանակակից անվտանգության պահանջներին։
Վերոնշյալի հիման վրա՝ առաջարկվող փոփոխություններով միջազգային ճանապարհների վրա ճանապարհեզրային գոտու տարածքը կորոշվի ճանապարհի առանցքից երկկողմանի 200 մետր հեռավորության վրա: Համապատասխանաբար, նշված գոտու տարածքում ցանկացած տեսակի գործունեություն թույլատրվելու է միայն նախնական համաձայնությամբ»։