Կոռուպցիայի դեմ պայքարի եվրոպական հետազոտական կենտրոնը (Կոռուպցիայի դեմ պայքարի և պետականաշինության եվրոպական հետազոտական կենտրոն) հրապարակել է եվրոպական երկրներում կոռուպցիոն ռիսկի պատճառների և միտումների վերաբերյալ ընդարձակ զեկույց։
Ըստ «Վրացական երազանք»-ի՝ Վրաստանը, զեկույցի համաձայն, Եվրոպայում առաջին տեղում է «վարչական թափանցիկության» առումով։
«Ուսումնասիրությունը ներառում է ԵՄ բոլոր 41 անդամ ու թեկնածու երկրները և պատրաստվել է Եվրոպական Միության պատվերով՝ Եվրոպական հանձնաժողովի հետազոտությունների և նորարարությունների ծրագրի շրջանակներում։ Զեկույցը, տարբեր թեմաների հետ մեկտեղ, վերլուծում է եվրոպական երկրներում վարչական թափանցիկության հարցը։
Վրաստանը հաջող դիրք է գրավել վարկանիշային աղյուսակում։
Հանրային կառավարման ամբողջականության համատեքստում ներկայացված «վարչական թափանցիկության» գնահատման 10 միավորանոց համակարգով Վրաստանը վաստակել է 10 միավոր և զբաղեցրել առաջին տեղը Եվրոպայում։ Վարկանիշային աղյուսակում Վրաստանը հավասար է ԵՄ 5 անդամ պետությունների՝ Ֆրանսիային, Էստոնիային, Չեխիային, Խորվաթիային, Սլովենիային և առաջ է ԵՄ մյուս բոլոր անդամ պետություններից»,- ասված է հաղորդագրության մեջ։