Վրաստանում նոր հիվանդների շարքում 2-ը ծանր թոքաբորբ ունի

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբայան մանրամասներ է ներկայացրել Վրաստանում կորոնավիրուսի նոր հաստատված 18 դեպքի մասին: 18 պացիենտից 5-ը բուժվում է ինֆեկցիոն հիվանդանոցում: Նրանցից 2-ը ծանր թոքաբորբ ունի:

«Նոր դեպքերի աղբյուրները հայտնի են: Այս փուլում մեր հիվանդանոցում բուժվում է 38 պացիենտ, 29-ը դուրս է գրվել: Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող մեկ հիվանդ ունենք, որի վիճակը դեռևս չի հաջողվում կայունացնել: Այս պահի դրությամբ հիվանդներից 22-ը միջին կարգի թոքաբորբ ունի: Հույս ունենք, որ նրանց առողջական վիճակը կտրուկ չի վատթարանա»,- ասել է Էզուգբայան:

Հիշեցնենք, ապրիլի 6-ի ժամը 10:00-ի դրությամբ, Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 188 դեպք: