Կալաձեն` «Պրոգրես» բանկի նկատմամբ հետաքննության վերաբերյալ

Թբիլիսիի քաղաքապետ և «Վրացական երազանք»-ի գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն հայտարարել է, որ իր նախաձեռնությամբ է սկսվել «Պրոգրես» բանկի նկատմամբ հետաքննությունը։

«Հետաքննությունը մեր նախաձեռնությամբ է ընթանում», — այսօր՝ դեկտեմբերի 22-ին, լրագրողների հարցին ի պատասխան ասել է Կախա Կալաձեն։

Նա ձեռնպահ է մնացել մանրամասներ հայտնելուց, քանի որ հետաքննությունը շարունակվում է։ Հարցին, թե արդյոք պատրաստ է համագործակցել հետաքննության հետ, Կալաձեն պատասխանել է. «Վերոնշյալ գործի վերաբերյալ հետաքննության հետ իմ համագործակցության կարիքը չկա»։

«Պիրվելի» հեռուստաընկերության փոխանցմամբ, քննիչները ֆինանսական փաստաթղթեր են առգրավել «Պրոգրես» բաժնետիրական ընկերությունից, որը Կախա Կալաձեի հիմնադրած «Պրոգրես» բանկի իրավահաջորդն է։
Հեռուստատեսության տվյալներով՝ բանկի արխիվն ուսումնասիրում է Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը։

Ըստ «Պիրվելի» հեռուստաընկերության` հետաքննվում են գործարքները, բաժնետերերի ավանդները և փոխանցումները։

Նույն աղբյուրի համաձայն՝ գործի կապակցությամբ 2024 թվականի հունիսի 24-ին խուզարկություն է կատարվել Գիորգի Մոդրեքելիձեի տանը։ Բանկի վերափոխումից հետո նա գլխավորել է ընկերության վերահսկիչ խորհուրդը։
Կալաձեն իր 78% բաժնեմասը «Պրոգրես» բանկում, որը նա հիմնադրել էր 2007 թվականին, 2013 թվականին վաճառել է գործարար Իլիա Գավրիլովին։ Գավրիլովը ձերբակալվել է Ռուսաստանում 2023 թվականին։

Բիձինա Իվանիշվիլին որոշակի ժամանակահատվածում տիրապետում էր բանկի 22%-ին։

2016 թվականին TBC բանկը «Ռեպրոպաբլիկա» բանկի հետ համատեղ, գնել է «Պրոգրես» բանկի բաժնետոմսերի մի մասը։