Թբիլիսիի քաղաքապետարանի հաղորդմամբ՝ Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ կանցկացվի ավանդական «Ալիլո» երթը, որի պատճառով հունվարի 7-ին մայրաքաղաքի որոշ փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի։
Ըստ քաղաքապետարանի՝ երթը կմեկնարկի Առաջին Հանրապետության հրապարակից ժամը 14:00-ին և կշարունակվի մինչև 16:00-ն, որի ընթացքում տրանսպորտային միջոցները կտեղաշարժվեն այլընտրանքային փողոցներով։
Նշենք, որ Վրաց Ուղղափառ եկեղեցին Սուրբ Ծնունդը նշում է հունվարի 7-ին: