2025 թվականին Վրաստան է ներմուծվել 7 մլն 723 հազար դոլար արժողությամբ 729 տոննա բնական գինի, հայտնել է Վիճակագրության ազգային ծառայությունը։
Հատկանշական է, որ 2024 թվականի համեմատ ներմուծվող գինու արժեքն աճել է 3,9%-ով։ Մասնավորապես, 2024 թվականին ներմուծվել էր 7 մլն 433 հազար դոլար արժողությամբ 800 տոննա գինի։
Անցյալ տարի ամենամեծ արժողությամբ գինու ներմուծումն իրականացվել է Ֆրանսիայից։
Ավելի կոնկրետ, 2025 թվականին գինու ներմուծման 5 ամենագլխավոր երկրներն են.
- Ֆրանսիա – 3,19 մլն դոլար արժողությամբ 122 տոննա
- Իտալիա – 2,98 մլն դոլար արժողությամբ 394 տոննա
- Իսպանիա – 340 հազար դոլար արժողությամբ 70 տոննա
- ԱՄՆ – 210 հազար դոլար արժողությամբ 600 լիտր
- Նիդերլանդներ – 197 հազար դոլար արժողությամբ 8 տոննա։
Գների առումով 2024 թվականին 1 լիտրի միջին ներմուծման գինը (առանց հարկերի) կազմել է 9,3 դոլար, իսկ 2025 թվականին գինը բարձրացել է մինչև 10,6 դոլար։