ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել, ըստ որի` Կոնգրեսի աշխատակիցների պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում:
Տարածաշրջանային այցի շրջանակներում պատվիրակությունը կհանդիպի Վրաստանի պաշտոնյաների և ընդդիմության առաջնորդների հետ։
Դեսպանատան հաղորդմամբ՝ պատվիրակությունը կայցելի նաև Ծերովանիի ներքին տեղահանվածների բնակավայր։
«Մենք ուրախ ենք Վրաստանում հյուրընկալել Կոնգրեսի աշխատակիցների պատվիրակությանը: Տարածաշրջանային այցի շրջանակներում պատվիրակությունը կհանդիպի վրաց պաշտոնյաների և ընդդիմության առաջնորդների հետ: Նրանք նաև կայցելեն Ծերովանիի ներքին տեղահանվածների բնակավայր՝ Վրաստանում ստեղծված իրավիճակին ծանոթանալու համար», — գրել է Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը։