Կրթության և գիտության նախարար Գիվի Միքանաձեն հայտնել է, թե որ պետական համալսարանը ինչ ծրագրով կուսուցանի: Համալսարանները 2026-2027 թվականներին դիմորդներին կընդունեն ըստ ներքոնշյալ համակարգի:
Թբիլիսիի պետական համալսարան
- Ճշգրիտ և բնական գիտություններ;
- Հումանիտար գիտություններ (բացառությամբ մանկավարժության);
- Իրավունք;
- Տնտեսագիտություն և բիզնեսի կառավարում;
- Սոցիալական և քաղաքական գիտություններ:
Վրաստանի տեխնիկական համալսարան
- Ճարտարագիտական և տեխնիկական առարկաներ;
Թբիլիսիի պետական բժշկական համալսարան
- Բժշկական մասնագիտություններ։
Իլիայի պետական համալսարան
- Մանկավարժական ծրագրեր;
- STEM մասնագիտություններ՝ ABET հավատարմագրմամբ։
Սուխումիի պետական համալսարան
- Գյուղատնտեսական մասնագիտություններ;
- Վրաց-աբխազական լեզու և գրականություն, մանկավարժություն։
Այլ համալսարաններ
Մասնագիտական համալսարանները և սպորտային համալսարանը կընդունեն ուսանողներ համապատասխան մասնագիտություններով։
Բաթումիի և Քութաիսիի համալսարանները կպահպանեն իրենց բազմաֆունկցիոնալ ծանրաբեռնվածությունը։
Զուգդիդիի, Գորիի, Ախալցիխեի և Թելավիի համալսարանները կկենտրոնանան գյուղատնտեսական մասնագիտությունների, զբոսաշրջության և մանկավարժության վրա։