Մարտի 3-5-ը Վրաստանում կպահպանվի համեմատաբար ցուրտ և պարբերաբար անձրևոտ եղանակը, հայտնել է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։
Թբիլիսիում հիմնականում չոր եղանակ է սպասվում։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կլինի +6, +8 աստիճան։
Արևմտյան Վրաստանում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կլինի +11, +13 աստիճան։
Արևելյան Վրաստանում որոշ տեղերում սպասվում է ձյուն։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կլինի 0, +2, -2 աստիճան։