Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավարտել է աշխատանքային այցը Վրաստան։ Թբիլիսիի միջազգային օդանավակայանում նրան ճանապարհել է Իրակլի Կոբախիձեն՝ մի քանի նախարարների հետ։
Կառավարության լրատվական ծառայության տարածած տեղեկատվության համաձայն՝ այցի շրջանակներում գլխավոր իրադարձությունը երկու երկրների միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստն էր։ Նիստը կայացել է Վրաստանի և Հայաստանի վարչապետների համանախագահությամբ։
Կողմերը քննարկել են երկկողմ տնտեսական հարաբերությունների օրակարգը, այդ թվում՝
- Առևտրաշրջանառության ծավալների մեծացման հեռանկարները,
- Համագործակցությունը էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում,
- Տարածաշրջանային նշանակության ենթակառուցվածքային նախագծերը։
Նիկոլ Փաշինյանը Վրաստանում էր գտնվում կառավարական պատվիրակության հետ միասին։