Իրատեսական է արդյոք դասական եվրոպական կուսակցության ստեղծումը

«Նոր աջեր»-ի առաջնորդ Մամուկա Կացիտաձեն սկեպտիկորեն է վերաբերում «Ազգային ֆորում»-ի ղեկավար Կախա Շարտավայի նոր կուսակցություն հիմնելու նախաձեռնությանը։

Հիշեցնենք՝ «Ազգային ֆորում»-ի ղեկավարը ասել էր, որ դասական եվրոպական կուսակցության անհրաժեշտություն է տեսնում։

«Նոր աջեր»-ի  ղեկավար Կացիտաձեն  ասել է, որ գաղափարը իրատեսական չէ։

«Սա ավելի լավ կլիներ անել 6 ամիս առաջ, սակայն ճիշտ է ասված՝  լավ է ուշ, քան երբեք: Մեր քաղաքական համակարգում, սակայն, կասկածում եմ, որ այս մտահաղացումն իրականություն կդառնա․Կուսակցությունները չեն վերանա  նորը ստեղծելու նպատակով: Սա շատ արհեստական փորձ կլինի»,-հայտարարել է Կացիտաձեն:

Թողնել պատասխան