Աբխազիայի տարածքում անօդաչու թռչող սարքեր են նկատվել

Աբխազական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Վրաստանից չկառավարվող Աբխազիայի տարածքում անօդաչու թռչող սարքեր են նկատվել։

Ավելի վաղ Աբխազիայի դե ֆակտո պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ եղել են անօդաչու թռչող սարքերի Աբխազիայի օդային տարածք մուտք գործելու դեպքեր։

Գերատեսչությունը կոչ է արել քաղաքացիներին պահպանել հանգստություն, չմոտենալ այն վայրերին, որտեղ անօդաչու թռչող սարքերը կամ դրանց բեկորներն ընկել են, չդիպչել դրանց, քանի որ կարող են պարունակել պայթուցիկ կամ ռադիոակտիվ նյութեր։