«Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն շնորհավորել է Մոջթաբա Խամենեիին Իրանի Իսլամական Հանրապետության Գերագույն հոգևոր առաջնորդի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Հրապարակված պաշտոնական նամակում ընդգծված է Վրաստանի շահագրգռվածությունը երկու երկրների միջև գործընկերային հարաբերությունները խորացնելու հարցում։
«Վրաստանի կառավարության անունից շնորհավորում եմ Ձեզ Իրանի Իսլամական Հանրապետության Գերագույն առաջնորդի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Վրաստանը մեծ նշանակություն է տալիս երկու երկրների և ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի վրա հիմնված գործընկերային հարաբերություններին: Իրանի ժողովրդին մաղթում եմ խաղաղություն և բարգավաճում», — ասված է շնորհավորական ուղերձում։
Մոջթաբա Խամենեիին ընտրել է Փորձագետների ժողովը մարտի 4-ին: Որոշմանը նախորդել է Ալի Խամենեիի սպանությունը փետրվարի 28-ին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի Իրանի վրա համատեղ ռազմական հարվածի ժամանակ: