Կրթության նախարար Գիվի Միքանաձեի հրամանով նախարարությունում նոր վարչություն է բացվել։ Մասնավորապես, խոսքն Արարողակարգի (Պրոտոկոլ) վարչության մասին է, որը պետք է գործի ապրիլի 26-ից։
Ըստ Գիվի Միքանաձեի հրամանի՝ Արարողակարգի վարչության իրավասություններն են լինելու.
ա) Նախարարի, նախարարի տեղակալների կամ/և աշխատակազմի ղեկավարի անմիջական հանձնարարությամբ արարողակարգային միջոցառումների իրականացումը;
բ) Օտարերկրյա պատվիրակությունների՝ Վրաստան կատարած այցերի պլանավորումը, արարողակարգային միջոցառումների իրականացումը;
գ) Վրաստանի պաշտոնատար անձանց հետ հանդիպումների կազմակերպումը և արարողակարգային միջոցառումների իրականացումը. նախարարի, նախարարի տեղակալների հետ Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների, միջազգային կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների հանդիպումների կազմակերպումը;
դ) Նախարարի, նախարարի տեղակալների և նրանց ուղեկցող պատվիրակության անդամների՝ արտերկրում պլանավորված պաշտոնական, աշխատանքային և տարանցիկ այցերի կազմակերպումը, օրակարգի կազմումը, ճամփորդական տոմսերի, հյուրանոցի և տրանսպորտի ապահովումը, համապատասխան տեղեկատվական նյութերի պատրաստումը;
ե) Նախարարություն այցելած բարձրաստիճան հյուրերի դիմավորում/ճանապարհումը;
զ) Արարողակարգային միջոցառումների իրականացման նպատակով համագործակցությունը Վրաստանի գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների արարողակարգի ծառայությունների, օտարերկրյա պետություններում Վրաստանի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների և Վրաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների հետ;
է) Բարձր մակարդակի միջոցառումներին նախարարի, նախարարի տեղակալների մասնակցության ապահովումը, այդ թվում՝ համապատասխան տեղեկատվական նյութերի պատրաստումը;
ը) Թբիլիսիում և տարածաշրջաններում նախարարի, նախարարի տեղակալների հանդիպումների համար նախաարարողակարգային միջոցառումների իրականացումը և համապատասխան տեղեկատվական նյութերի պատրաստումը;
թ) Նախարարի, նախարարի տեղակալների անունից բարձրաստիճան պաշտոնյաներին նվերների հանձնման ապահովումը, այդ թվում՝ նշված նվերների ընտրության/գնման համար անհրաժեշտ ընթացակարգերի իրականացումը;
ժ) Արարողակարգային պարագաների (բաներներ, այցեքարտեր, շնորհավորական բացիկներ, դրոշներ, գրիչներ, բլոկնոտներ, հուշագրերի թղթապանակներ, բրենդավորված նվերներ և այլն) պատրաստման ապահովումը;
ի) Նախարարության կազմակերպվող միջոցառումների/ընդունելությունների շրջանակներում հրավիրյալ անձանց ցուցակի կազմումը, նրանց հրավիրում/տեղավորումը;
լ) Նախարարի, նախարարի տեղակալների պլանավորած աշխատանքային հանդիպումների համար խորհրդակցական տարածքի պատշաճ կահավորումը;
խ) Տարբեր կառուցվածքային ստորաբաժանումների պահանջով՝ նախարարության շենքում անցկացվող աշխատանքային հանդիպումների կազմակերպումը, հանդիպումների ժամանակացույցի վարումը և վերահսկումը;
ծ) Նախարարի, նախարարի տեղակալների դիվանագիտական անձնագրերով ապահովման կազմակերպումը, նաև օրենսդրությամբ նախատեսված քվոտայի շրջանակներում նախարարության հանրային ծառայողների ծառայողական անձնագրերով ապահովման կազմակերպումը;
կ) Արարողակարգային նպատակներով գնված արտադրանքի ընդունման-հանձնման ակտերի, հսկողության ակտերի կազմումը և համապատասխան ծառայությանը փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային համակարգի (eFlow) միջոցով դրանց մատակարարումը, ձեռք բերված գույքի հաշվառում-դուրսգրումը;
հ) Սույն կանոնակարգով և Վրաստանի օրենսդրությամբ վերապահված այլ լիազորությունների իրականացումը:
Արարողակարգի վարչությունը կգլխավորի վարչության պետը, որը հաշվետու կլինի նախարարության աշխատակազմի ղեկավարին և աշխատակազմի ղեկավարի տեղակալին: