Տեսնում ենք ՌԴ-ի ագրեսիան` Վրաստանի և Ուկրաինայի հանդեպ. Ստոլտենբերգ

Մենք տեսնում ենք Ռուսաստանի վարքագծի մոդելը. իր հարևանների ՝ Ուկրաինայի և Վրաստանի դեմ ագրեսիվ գործողություններ, կիբերհարձակումներ և հիբրիդային հարձակումներ, որոնք ուղղված են նաև ՆԱՏՕ-ի երկրների դեմ`ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը` Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ:

Ըստ նրա` սա հանգեցրեց դաշինքի եւ Ռուսաստանի հարաբերությունների վատթարացմանը:

Ինչպես նշել է Ստոլտենբերգը` Ռուսաստանի հետ դաշինքի հարաբերությունները գտնվում են ամենացածր մակարդակում` սառը պատերազմից ի վեր, և  դաշինքը վերահաստատելու է իր քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ՝ հիմնված «երկխոսության և զսպման» վրա. «Մենք միասնական ենք: Սա ամենակարևոր ազդակն է, որ մենք ուղարկում ենք Ռուսաստան: Դուք չեք կարող մեզ պառակտել », — ավելացրել է Ստոլտենբերգը: