Կորոնավիրուսային պատումներ. Քովիդ 19 համավարակ

Համավարակ, աշխարհավարակ, համաճարակ, կամ պանդեմիա բնորոշվում է վարակիչ հիվանդությունների խիստ տարածմամբ ողջ երկրում, սահմանակից պետությունների տարածքում, երբեմն` աշխարհի բազմաթիվ երկրներում:

Պանդեմիան այն բառը չէ, որը կարելի է թեթևամտորեն կամ անփույթ օգտագործել: Եթե այդ բառը սխալ կիրառենք, այն կարող է չհիմնավորված վախեր առաջացնել կամ նշանակել, որ պայքարը ավարտված է: Նախկինում մենք երբեք չենք տեսել պանդեմիա կորոնավիրուսի հետևանքով: Սա առաջին դեպքն է: Մենք նաև նախկինում երբևէ չենք տեսել պանդեմիա, որը հնարավոր է կառավարել:

Մենք բոլորս հայտնվել ենք այս իրավիճակում և մեր խնդիրն է հանգստանալ և խուճապի չմատնվել: Քովիդ19-ը կորոնավիրուսի հետևանքով առաջացած  հիվանդություն է: Համավարակը սկսվել է 2019թ. նոյեմբերի կամ դեկտեմբերի կեսին Չինաստանի կենտրոնական Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում : Համավարակը, տարածվելով երկրում, օրենքները խստացան ստեղծվեց` պարետային ժամ ,դիմակ կրելու պարտականությունն , իրար հետ շփումը  արգելվեց  և նաև հարսանյաց սրահների արարողությունները արգելվեց: Հանուն մեր առողջության  ապահովման  համար  մենք երթարկվում ենք պետության սահմանած օրենքներին, որը ավելի կհեշտացնի մեր առողջությանն հետևել լիարժեք: Վարակի տարածման հետ մեկտեղ կրթօջախները անցան հեռավար ուսուցման : Հեռավար ուսուցումը  դեռևս նոր է մտնում զարգացման փուլ:

Սկզբնական շրջանում այն  աշակերտների համար տարօրինակ էր, բայց հետո ծանոթացանք ընթացքին և հունի մեջ մտանք: Նաև պետությունը սահմանեց այսպիսի մի օրենք կարանտին ,որպեսզի` մարդկանց միջև շփումը քիչ տեղի ունենա: Նախկին կյանքի ամեն բանին էլ կարոտել եմ: Յուրաքանչյուր անձ `ով էլ  իմանա, որ ինքը  վարակակիր է խուճապի կմատնվի ,դրա համար` իրականացվում է պատվաստման գործընթացը, որն ապահովում է մարդկանց առողջությունը։

Միլենա Առաքելյան, 14 տարեկան

Նինոծմինդայի շրջանի, Մեծ Գոնդուրա գյուղ

Նախագիծն իրականացվում է ԵՄ-ի աջակցությամբ: Նյութը պատրաստվել է Ալիք Մեդիայի «Կորոնավիրուսային պատումներ» խորագրով նոթերի մրցույթի շրջանակներում: Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել ԵՄ և Ալիք Մեդիայի խմբագրակազմի հայացքների հետ: