Աջարիայի Գերագույն խորհրդի նախագահ Դավիթ Գաբաիձեն հրաժարական է տվել

Աջարիայի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ Դավիթ Գաբաիձեն լքել է պաշտոնը։ Իր հրաժարականի մասին նա հայտարարել է ճեպազրույցի ժամանակ։

Տեղեկությունը տարածել է Աջարիայի հեռուստատեսությունը։

Ըստ Աջարիայի հեռուստատեսության տարածած տեղեկության՝ Աջարիայի Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնում դիտարկվում է «Վրացական երազանք» կուսակցության անդամ Ցոտնե Անանիձեի թեկնածությունը, սակայն Դավիթ Գաբաիձեն այս լուրը չի հաստատել։

Ըստ նրա` նոր նախագահի նշանակման հարցը կքննարկի տարածաշրջանի օրենսդիր մարմինը։

Դավիթ Գաբաիձեն Գերագույն խորհրդի նախագահ էր 2016 թվականից։