Վրաստանում ձուն ավելի թանկ է, քան հարևան երկրներում

Numbeo տվյալների բազայի հաշվարկներով՝ Վրաստանն աշխարհում զբաղեցնում է 60-րդ տեղը հավի ձվի թանկությամբ։

Ուսումնասիրվել են մեկ տասնյակից ավելի ձվի (12 հատ) գները 101 երկրներում։

Վրաստանում ձվի գինը մոտ 2.46 դոլար է։

Ձվի գնի թանկությամբ Վրաստանը գերազանցում է իր բոլոր հարևաններին.

  • Ադրբեջան (90-րդ տեղ)՝ $1.60;
  • Ռուսաստան (88-րդ տեղ)՝ $1.66;
  • Թուրքիա (72-րդ տեղ)՝ $2.10;
  • Հայաստան (62-րդ տեղ)՝ $2.41;
  • Վրաստան (60-րդ տեղ)՝ $2.46։

Աշխարհում ամենաթանկ ձվերը Շվեյցարիայում են՝ մեկ տասնյակի համար 7.72 դոլար, իսկ ամենաէժանը Հնդկաստանում՝ ընդամենը 89 ցենտ 12 հատի համար։