Արևմուտքը փորձում է Վրաստանի միջոցով «զայրացնել» Ռուսաստանին․ Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կրկին անդրադարձել է Վրաստանին` հայտարարելով, որ արևմուտքը փորձում է Վրաստանի միջոցով «զայրացնել» Ռուսաստանին։

Լավրովի խոսքով՝ «արևմտյան երկրները բազմիցս կոչ են արել Վրաստանի իշխանություններին` երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ»։

«Ի պատասխան Ռուսաստանի դեմ արևմուտքի ճնշման՝ որ Վրաստանը միանա պատժամիջոցներին, Վրաստանն առաջնորդվում է ազգային շահերով։ Արևմուտքը փորձում է Վրաստանի միջոցով «զայրացնել» Ռուսաստանին։ Այսօր Վրաստանում, բացի նախագահից, կա կառավարություն, որն առաջնորդվում է ազգային շահերով»,- ասել է Լավրովը։

Նշենք, որ «Երկրորդ ճակատ» բացելու թեման սկսել են Վրաստանի կառավարության ներկայացուցիչները Ուկրիանայում պատերազմի սկսվելուց հետո։ «Վրացական երազանքի» մի շարք անդամներ իրենց հրապարակային հայտարարություններում Արևմուտքին մեղադրել են Վրաստանում պատերազմի «երկրորդ ճակատ» բացելու փորձի համար։