Չիրուխին՝ Վրաստանի նոր զբոսաշրջային վայր

Շուախևիի մունիցիպալիտետի Չիրուխ լեռան վրա նախատեսվում է կառուցել երկգծանի զիփլայն, որի համար Աջարիայի բյուջեից հատկացվել է ավելի քան 6 մլն լարի։ Զիփլայնի նվազագույն երկարությունը պետք է լինի 1 752 մետր:

Նախագծի նպատակն է գովազդել Չիրուխին որպես զբոսաշրջային վայր։ Զիփլայնը կլինի Եվրոպայի ամենաերկար զիփլայններից մեկը:

Աջարիայի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունն արդեն մրցույթ է հայտարարել զիփլայնի նախագծային և ծախսային հաշվառման փաստաթղթերի պատրաստման և դրա հիման վրա շինարարության պետական ​​գնումների համար՝ 6 մլն 752 հազար 200 լարիով։

Նախարարության տեղեկություններով, զիփլայնի դասավորության վերաբերյալ իրականացվել է շուկայի հետազոտություն, որին մասնակցել են ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան ընկերություններ։

Չիրուխում զիփլայնի շինմոնտաժային և տեղադրման աշխատանքները պետք է ավարտվեն մինչև 2024 թվականի հոկտեմբերի 2-ը. մրցույթի առաջարկների ընդունումը կսկսվի 2022 թվականի նոյեմբերի 2-ին և կավարտվի նոյեմբերի 7-ին։