Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհի Ռուսթավի-Մարտկղոփի հատվածում տեղի ունեցած ավտոճանապարհային պատահարի հետևանքով 1 մարդ է զոհվել։ Տեղեկությունը տարածել է «Ինֆո Ռուսթավի»-ն։
Ըստ նույն աղբյուրի՝ միմյանց են բախվել տարհանիչը (էվակուատոր) և մարդատար ավտոմեքենան։ Մարդատար մեքենայի վարորդը տեղում մահացել է, իսկ տարհանիչի վարորդին շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։
Ձևախեղված մեքենայից վարորդի մարմինը հանելու համար անհրաժեշտ է եղել փրկարարական ծառայության միջամտությունը։