Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը ժամանել է Վրաստան. տեղեկությունը սոցիալական ցանցում տարածել է ինքը՝ Մայքլ Օ’Ֆլաերտին:
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլաերտիի տեղեկացմամբ՝ Վրաստան կատարած այցի շրջանակներում նա կհանդիպի կառավարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
«Մեկնում եմ Վրաստան, որպեսզի կառավարության, իշխանությունների և քաղաքացիական հասարակության հետ քննարկեմ մարդու իրավունքներին առնչվող մի շարք կարևոր հարցեր», — X-ի իր էջում գրել է Մայքլ Օ’Ֆլաերտին: