Փարվանայի լեռնանցքը փակ է

Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտի հաղորդագրությամբ, բարդ եղանակային պայմանների պատճառով միջպետական նշանակության Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի 94-110 կմ (Փարվանայի լեռնանցք) հատվածում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է:

Ավտոճանապարհային դեպարտամենտը վերոնշյալ հաղորդագրությունը տարածել է ապրիլի 13-ի ժամը 14:30-ի դրությամբ: