Մահացել է վանական Նիկոլոզ Նարիմանը

Նարիման Մակարաշվիլին, որը հանրությանը հայտնի է որպես վանական Նիկոլոզ Նարիման, մահացած է հայտնաբերվել Թբիլիսիի Փոնիճալայի իր բնակարանում:

«Ազատություն» ռադիոկայանի հարցմանն ի պատասխան նրա մահվան մասին բոթը հաստատել է Ներքին գործերի նախարարությունը:

Հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածով` ինքնասպանության դրդում:

Նիկոլոզ Մակարաշվիլին վանական է ձեռնադրվել 1992 թվականի հունիսի 5-ին և երեք տարի ծառայել է Գաբրիել Սալոսի ղեկավարության ներքո։

Վրաստանի պատրիարքարանը 2016 թվականին հատուկ հայտարարություն է տարածել Նարիման Մակարաշվիլիի մասին՝ նշելով, որ նա «մոտ քսան տարի է, ինչ դադարեցրել է իր քահանայական ծառայությունն առողջական խնդիրների պատճառով»։