Թբիլիսիի Կազբեգիի պողոտայում հրդեհ է բռնկվել

Թբիլիսիի Կազբեգիի պողոտայի շենքերից մեկի կահույքի պահեստի նկուղում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայրում աշխատում էին հրշեջները, և հրդեհն արդեն մարվել է, «ԻնտերպրեսՆյուզին» տեղեկացրել են Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից։

Ըստ ծառայության՝ տուժածների մասին տվյալներ չկան։