Ֆրանսիայի Ազգային ասամբլեան (խորհրդարանը) ընդունել է Վրաստանի վերաբերյալ քննադատական բանաձև։
2025 թվականի սեպտեմբերի 24-ին նախաձեռնված և 2026 թվականի մայիսի 11-ին ընդունված նախագծով Ֆրանսիայի Ազգային ժողովը՝
- Դատապարտել է Վրաստանի «ոչ լիբերալ և ավտորիտար շեղումը», նաև հիմնարար իրավունքների խախտումը և խաղաղ ցուցարարների դեմ «ուժի անհամաչափ կիրառումը»։
- Պահանջել է ֆինանսական պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանք»-ի պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի և նրա շրջապատի նկատմամբ։
- Կոչ է արել իր կառավարությանը դատապարտել «ռուսական ռեժիմի ազդեցությունը Վրաստանի վրա»՝ նրա քաղաքական ինստիտուտների և Բիձինա Իվանիշվիլիի վրա: