Գարդաբանիում ավտոճանապարհային պատահարի հետևանքով վիրավորված երիտասարդը կլինիկայում մահացել է. վթարի հետևանքով զոհվել է 8 երիտասարդ: Այս տեղեկությունը տարածել է «Interpressnews» լրատվամիջիցը՝ հղում անելով կլինիկայի տնօրենին:
«Կատարվել է վիրաբուժական միջամտություն, վիրահատություն, համապատասխան ընթացակարգերը շարունակվել են վնասվածքաբանության բաժանմունքում: Վիրահատությունների ավարտից հետո՝ երեկոյան, նա մահացավ», — լրատվամիջոցին հայտնել է Ռուսթավիի կենտրոնական հիվանդանոցի տնօրեն Պապունա Բախտաձեն:
Ավտոճանապարհային պատահարը Գարդաբանիում տեղի էր ունեցել մայիսի 14-ին. ավտոմեքենան, որում 8 երիտասարդ կար, բախվել էր ծառին:
Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 8-րդ մասով` տրանսպորտի երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնների խախտում, որն առաջացրել է 2 կամ ավելի մարդու մահ: