ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարարի տեղակալ Գիորգի Միրցխուլավային։
Այս տեղեկությունը հայտնել է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։
«Քննարկվեցին Հայաստանի և Վրաստանի միջև մշակույթի ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ։