Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը շնորհավորել է Վրաստանին Անկախության օրվա առթիվ։ Շնորհավորական նամակը տարածել է Վրաստանի նախագահի լրատվական ծառայությունը։
«Ես և կինս սրտանց շնորհավորում ենք վրաց ժողովրդին Վրաստանի Անկախության օրվա առթիվ։ Ես շատ հպարտ եմ մեր երկու ազգերի միջև առկա երկարամյա բարեկամությամբ։ Ես և կինս ցանկանում ենք մեր անկեղծ ու լավագույն մաղթանքները փոխանցել վրաց ժողովրդին գալիք տարվա համար»,- շնորհավորական նամակում գրել է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը։
Մայիսի 26-ը Վրաստանի Անկախության օրն է։ Ուղիղ 108 տարի առաջ՝ 1918 թվականի մայիսի 26-ին, Վրաստանի Ազգային խորհուրդը Թբիլիսիում ընդունեց Պետական անկախության ակտը և հռչակեց իր ազատագրումը Ռուսական կայսրությունից։