Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վրաստանի անկախության օրվա առթիվ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վրաստանի անկախության օրվա առթիվ։

«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ցանկանում եմ սրտանց շնորհավորել Վրաստանի ազգային տոնի՝ Պետական անկախության վերականգնման օրվա առթիվ։

Վրաստանի հետ եղբայրական հարաբերությունների հետագա ամրապնդումը մեր կառավարության արտաքին քաղաքականության գլխավոր նպատակներից է, որն արդեն իսկ կրում է գործնական և ինստիտուցիոնալացված ռազմավարական գործընկերության բնույթ։
Առանձնահատուկ գոհունակությամբ եմ ուզում նշել Ձեր գլխավորությամբ Վրաստանի պատվիրակության մասնակցությունը Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։

Մենք նաև բարձր ենք գնահատում Վրաստանի կառավարության և անձամբ Ձեր ջանքերը տարածաշրջանային համագործակցության ուղղությամբ։ Կրկին շնորհավորում եմ Անկախության օրվա առթիվ և մաղթում արդյունավետ գործունեություն, իսկ Ձեր երկրին՝ խաղաղություն ու բարօրություն»,- գրելմ է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Իրակլի Կոբախիձեին հղված նամակում։