«Պաշտպանիր Իլիաունիի»-ի հավաքած գումարը հասել է մոտ 2 միլիոն լարիի

«Պաշտպանիր Իլիաունիին» շարժման Դյուշենի մկանային դիստրոֆիա ունեցող երեխաների աջակցության մարաթոնի շրջանակներում հավաքված գումարի չափը հասել է մոտ 2 միլիոն լարիի, «Անալիտիկա» հաղորդման ժամանակ հայտարարել է շարժման անդամ Քրիստինե Խաժոմիան։

Նրա գնահատմամբ՝ իրենք հասել են հրաշալի արդյունքների, քանի որ սկզբնական սպասումներն այդքան էլ լավատեսական չէինր։

«Առաջին հերթին մենք հրաշքի հասանք։ Այս արդյունքը սկզբնական տեսանկյունից անհնարին մի բան էր, մեր սպասելիքներն էլ սկզբում մի քիչ հոռետեսական էին։ Ոչ ոք հույս և զգացողություն չուներ, որ գոնե մինչև 100 հազար լարի կհավաքվի, և մենք կկարողանանք հասնել նման մեծ նպատակի։ Սակայն անցավ մեկ, երկու, երեք օր, և հենց երրորդ օրն էր ամենակարևոր փուլը, երբ փաստացի մեծ պայթյուն տեղի ունեցավ։  Ու ամեն օր այդ թիվն այդպես աճում էր։ Ավելի ուշ բնակչությունն արդեն ներգրավվեց «մեկ լարիանոց» արշավին. այնպիսի մարդիկ էին փոխանցում մեկ լարի, ում գրպանում հավանաբար վերջին կոպեկն էր մնացել։ Դա կրկնապատկեց մեր եռանդը, և ամեն տեսակ հոռետեսություն ջնջվեց… Այս էներգիան և աշխատանքը արժեին դրան, որովհետև ի վերջո խոսքը երեխաների և նրանց առողջության մասին է։ Մենք կարողացանք անել այս ամենը, և կարողացանք նաև գումարը հասցնել մինչև 2 միլիոն լարիի, որը փոխանցեցինք երեխաներին, և դա կծառայի նրանց առողջությանը»,- ասել է Քրիստինե Խաժոմիան։