Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին։
Կառավարության լրատվական ծառայության հաղորդմամբ` հանդիպմանը քննարկվել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային համագործակցության հարցեր։
«Ընդգծվել են երկրների միջև առկա ռազմավարական գործընկերության բարձր մակարդակը և պաշտպանության ոլորտում համագործակցությունը։
Ուշադրություն է դարձվել տարածաշրջանում խաղաղության և կայունության կարևորությանը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հանդիպմանը ներկա է եղել Վրաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Չիքովանին։