Ձերբակալվել են ԱՄՆ և Կանադայի կեղծ վիզաներ պատրաստողներ

Վրաստանի դատախազությունը 3 մարդու է ձերբակալել և ևս 6-ի նկատմամբ քրեական հետապնդում է սկսել՝ ԱՄՆ դեսպանատան տարածաշրջանային անվտանգության ծառայության հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում։

Դատախազության հայտարարության համաձայն՝ գործը վերաբերում է ԱՄՆ-ում ապաստան հայցող Վրաստանի քաղաքացիների համար կեղծ պատմությունների ստեղծմանը և նրանց համար կեղծ փաստաթղթերի պատրաստմանը, նաև ԱՄՆ-ի և Կանադայի վիզա ստանալու համար կեղծ փաստաթղթերի պատրաստմանը։

Այսօր` հունիսի 2-ին, դատախազությունում կայացած ճեպազրույցի ժամանակ Թբիլիսիի դատախազ Գիորգի Միքաիան հայտարարել է, որ հանցավոր խմբի անդամները Վրաստանի 366 քաղաքացու համար կեղծ պատմություն են ստեղծել, թե, իբր, նրանք Վրաստանում հետապնդվում էին տարբեր հիմքերով, և նրանց համար կեղծ փաստաթղթեր են պատրաստել։