Երեկվա օրը համառոտ. ապրիլի 12

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին 2023 թվականին «ռուսական օրենքի» դեմ բողոքի ակցիաների մասնակից Լազարե Գրիգորիադիսին ներում է շնորհել:

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Բեռլինում հանդիպել է կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ Շոլցն ու Կոբախիձեն դեմ առ դեմ հանդիպում են ունեցել, որից հետո հայտարարությամբ են հանդես եկել։

Հայաստանի հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեին:

Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն առանձնազրույց է ունեցել Հայաստանի արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հետ:

Թբիլիսիում կայացել է աշխատաժողով՝ նվիրված ԵՄ-ի հետ Վիզայի ազատականացման երկխոսության բավական ընդգրկուն և բարդ գործընթացի վրացական փորձի դիտարկմանը:

Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին արձագանքել է Վրաստանի խորհրդարանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի կրկնակի նախաձեռնմանը։

Եվրոպացի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոնը «Վրացական երազանքի» նախաձեռնած «գործակալների օրենքի» մասին ասել է, որ եթե այն ընդունվի, Վրաստանն այլևս Եվրամիությանն անդամակցելու հեռանկար չի ունենա։

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության քարտուղար Մամուկա Մդինարաձեի՝ «գործակալների մասին օրենքը» կրկին ներկայացնելու մասին հայտարարությունից հետո գործարարներն առնվազն 200 հազար լարի են նվիրաբերել «Վրացական երազանքին»:

Հանրակրթական դպրոցների տնօրենների և տնօրեն դառնալ ցանկացողների քննության արդյունքները հայտնի են:

Վրաստանի դպրոցներում աշխատում է 60 հազար 444 ուսուցիչ, նրանցից կեսից ավելին ավագ ուսուցչի կարգավիճակ ունի:

Վրաստանի Սամեգրելոյի մունիցիպալիտետի գյուղերից մեկում ութամյա աղջկա նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով անչափահաս տղա է ձերբակալվել։